Ալեքսեյ Նավալնուն կալանավորել են մեկ ամսով

Մոսկվայի Տվերյան շրջանի դատարանը 30 օրով կալանավորել է ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնուն՝ մայիսի 5-ին, Մոսկվայում չհամաձայնեցված գործողություններ կազմակերպելու համար: Այս մասին հայտնում է «РИА Новости» լրատվական գործակալությունը: Ըստ գործի նյութերի, Նավալնին իրականացրել է վարչական իրավախախտում համաձայն ՌԴ Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի, ինչի հիման վրա էլ դատարանը որոշում է կայացրել մեկ ամիս ժամկետով կալանքի տակ վերցնել նրան:

Մեկնաբանություն
X