Մարզերում և Երևանում հատուկ ծրագրով կհնչեն աշուղական երգերը (տեսանյութ)

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի նախաձեռնության շնորհիվ ՀՀ մարզերում և մայրաքաղաք Երևանում հնչելու է ժողովրդական երգն ու մարդկանց հնարավորություն է ընձեռելու ծանոթանալու աշուղական երգարվեստին, մեր նվագարանների բազային կարողություններին։ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն Անահիտ Ծառուկյանի հանդիպումը «Ջիվանու» անվան աշուղական դպրոցի տնօրեն Թովմաս Պողոսյանի հետ ազդարարում է հերթական բարեգործական ծրագրի մեկնարկը։ Անահիտ Ծառուկյանն իր խոսքում պատրաստակամություն հայտնեց ժողովրդական երգերի համերգային ծրագրի կայացմանը։ Նա առավել կարևոր համարեց աշուղական երգերի տարածումն ու ճանաչումը հատկապես մկանկատներում, ցերեկային խնամքի կենտրոններում և սոցիալական հոգածության այլ հաստատություններում։

Մանրամասն՝ տեսանյութում։

Մեկնաբանություն
X