Թուրքական խնձորն անհանգստացրել է ռուսներին

Россельхознадзор-ը չի բացառել, որ արգելված խնձոր է մուտք գործել Ռուսաստան թուրքական խնձորի անվան տակ: Այս մասին տեղեկանում են ռուսական գյուղարտադրանքի վերահսկողությամբ զբաղվող դաշնային մարմնի կայքում հրապարակված հայտարարությունից:

Ըստ հայտարարության, ընթացիկ տարում կտրուկ ավելացել է խնձորի ներկրումը Թուրքիայից Ռուսաստան: Այսպես, այս տարվա մայիսի 15-ի դրությամբ Ռուսաստան արդեն մատակարարվել է 38 հազար տոննա խնձոր այն դեպքում, երբ ամբողջ 2015-ին մատակարարվել է 13,8 հազար տոննա, այսինքն՝ մոտ երեք անգամ քիչ: Գերատեսչությունը չի բացառել, որ սանկցիաների հետեւանքով արգելված խնձոր է մուտք գործել Ռուսաստան՝ թուրքականի անվան տակ եւ խոստացել է ուսումնասիրություններ անցկացնել:

Մեկնաբանություն
X