Փակ է Արգիշտիի փողոցը․ պահանջում են Տարոն Մարգարյանի հրաժարականը (տեսանյութ)

Այսօր մի խումբ քաղաքացիներ հավաքվել էին Երեւանի քաղաքապետարանի դիմաց՝ պահանջելով քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը։

Նրանք փակել էին նաեւ քաղաքապետարանի Արգիշտիի փողոցը։

Ցուցարարները մեզ հետ զրույցում ասացին, որ նույն պահանջով ավտոերթ են իրականացնելու Երեւանի կենտրոնական փողոցներով։

Նրանց խոսքով՝ Տարոն Մարգարյանը օր առաջ պետք է հրաժարական տա, եւ Երեւանի քաղաքապետի պարտականությունները կստանձնի ժողովրդի թեկնածուն։

Մանրամասները՝ տեսանյութում։

Մեկնաբանություն
X