Բանաստեղծությունների ժողովածուն Ֆրանսիայում արժանացել է ոսկե հուշամեդալի

Ոսկե հուշամեդալ, վկայականներ․ լրագրող, իրավաբան, բանաստեղծ Արեգ Գրիգորյանը՝ Արեգ Գրիգը, դատարկ ձեռքով չի վերադարձել Ֆրանսիայից։

Այնտեղ օրերս 33-ամյա բանաստեղծի ստեղծագործությունների ժողովածուն՝ «Սղագրեր»-ը, Ֆրանսիայում գործող «Bonheur Retrouvé» մշակութաբարեգործական կազմակերպությունը կողմից արժանացել է «Տարվա լավագույն գիրք» տիտղոսին։

Արեգը մեծ ոգևորությամբ է խոսում մրցանակների մասին։ Նշում է, որ բացի վերոնշյալ պարգևից, Ֆրանսիայում գործող ԱՅԲ FM հայակական ռադիոկայանի «Արևմտյան Հայաստանի արահետներով» հաղորդաշարի կողմից «Սղագրեր»-ում տեղ գտած «Մի բուռ հայրենիք» բանաստեղծությունը կրկին ճանաչվել է լավագույնը՝ արժանանալով վկայականի:

Հիշեցնենք, որ դեռ նոյեմբերի 30-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի ունեցավ լրագրող, հաղորդավար Արեգ Գրիգի «Սղագրեր» գրքի շնորհանդեսը:

500 օրինակով լույս տեսած գիրքը բաղկացած է երկու բաժնից՝ «Սղագրեր ապաշխարության» եւ «Սղագրեր սիրո»: Այն ընդգրկում է հեղինակի՝ 1996-2017 թթ. գրած ստեղծագործությունները:

Մեկնաբանություն
X