Թանկյանին քեֆ-ուրախությամբ ճանապարհում են․ ֆոտոշարք

>

Սերժ Թանկյանի ժամանումը հայրենիք թերևս ամենասպասված իրադարձությումներից էր վերջին օրերին: Մայիսի 7-ին աշխարհահռչակ երգիչը ժամանեց հայրենիք՝ ժողովրդի հետ կիսելու համազգային ուրախությունը։

Շատերը, իհարկե,ակնկալում էին, որ Թանկյանը մենահամերգ կտա հենց Հանրապետության հրապարակում, ինչպես դա արեց տարիներ առաջ: Սակայն հանրության մեծ մասի ցանկությունն այդպես էլ մնաց ֆեյսբուքյան պատերին գրված:

Այսօր Թանկյանն արդեն պաշտոնական այցի շրջանակներում հանդիպեց վարչապետին: Իսկ հիմա էլ ՔՊ-ականները, նորանշանակ գործադիրները Թուֆենկյան հյուրանոցում քեֆ-ուրախությամբ ճանապարհ են դնում հայտնի ռոք-աստղին։

Մեկնաբանություն
X