Սառնաղբյուրցիները պահանջում են Սամվել Նիկոյանի՝ ՀՀԿ-ական համայնքապետ սանիկի հրաժարականը

Այսօր տեղեկացանք, որ Շիրակի մարզի Անի համայնքի Սառնաղբյուր գյուղը ստորագրահավաք է կազմակերպել և ուզում է առանձնանալ Անի համայնքից:

«Անվստահություն ենք հայտնում համայնքի ղեկավար Արտակ Գևորգյանին իր պաշտոնական լիազորությունները ոչ ճիշտ և անհետևողական կատարելու և չկատարելու համար, ուստի Սառնաղբյուր համայնքում չեն վստահում մինչ օրս նրա ներկայացրած և ոչ մի պլանի և անձնապես հենց իրեն:

Որպես համանքի ղեկավար նա չի կատարել Սառնաղբյուր համայնքին վերաբերվող իր հաշվետվություններում նշված գործողությունները,մինչ օրս դեռ քանդուքարափ է Սառնաղբյուր - Մարալիկ ճանապարհը, այս և այլ բնույթի թերություններով հանդերձ, ասում ենք՝ Ոչ Արտակ Գևորգյանին»,- նշում են սառնաղբյուրցիները:

Հիշեցնենք, որ Սառնաղբյուրը Անի համայնքի մեջ ընդգրկվեց խոշորացումից հետո: Խոշորացված համայնքի համայնքապետ նշանակվեց Մարալիկի քաղաքապետ, ՀՀԿ-ական Արտակ Գրիգորյանը, ով ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ նախկին խոսնակ Սամվել Նիկոյանի սանիկն է:

Հավելենք, որ Սառնաղբյուր գյուղը պաշտոնապես հայտարարել էր, որ միացել է համաժողովրդական պայքարին:

Արևիկ Հակոբյան

Մեկնաբանություն
X