Լրագրային շանսոն. Ֆեյսբուքաշեն

Ախպերն ախպոր համար այնքան բան չէր անի, ինչքան Սերժը` Նիկոլի: Բաղրամյան 26-ը դեռ ոչինչ, նա Նիկոլին թողեց նաև ընդլայնված իրավունքներով վարչապետի աթոռը: Հետո էլ ասում եք` Սերժը կամեցող չէ:

***

Շարունակելով Բ26-ի թեման` ասենք, որ ֆեյսբուքը պահանջում է` Քայլոյին տեղափոխել Բ19 հասցեի ընդարձակ ազատավանդակ, որպեսզի սրանից հետո կծի «սխալ» քվեարկող պատգամավորներին:

***

Ֆեյսբուքյան ժամանակագրությունը փաստում է, որ ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը հրաժարական է տվել ոչ թե Նիկոլ Փաշինյանի, այլ Անի Զախարյանի պահանջով:

***

Շուտով հայ ընթերցողի սեղանին կդրվի Գալուստ Սահակյանի ասույթների լիակատար ժողովածուն: Գրքում մեծ տեղ է տրված նրա` հատկապես հեղափոխական շրջանի մտքերին և ընդհանրացումներին, որոնք վերաբերվում են դասադուլային պայքարի ձևերին ու մեթոդներին: Գրքի առաջաբանում մանկավարժականի ուսանողները նաև երախտիքի խոսքեր են հղել Գալուստ Գրիգորիչին:

***

ԱԱԾ-ն նոր ձայնագրություն է հրապարակել: Երկու հոգի զրուցում են.

-Էդիկ ջան, ինձ դուր չի գալիս, որ դու ամեն առիթով ասում ես, որ ես ազդեցություն չեմ ունեցել այս կամ այն որոշման վրա:

-Պարոն նախագահ, բա ո՞նց ասեմ…

-Այ, տեսնո՞ւմ ես, ես այնքան ազդեցություն ունեմ, որ դեռ պարոն նախագահ ես ասում…

***

Կառավարության ձևավորումից հետո ՀՀԿ-ի և «Ելքի» միջև աղջիկ տալ-առնելու արգելքը կվերանա:

Էդիկ Անդրեասյան

Մեկնաբանություն
X