Փաշինյանը ներկայացրել է իրենց ծախսերի հաշվետվությունը

>

Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է սույն թվականի ապրիլի 10-ից 23-ը ընկած ժամանակահտավածում իր և իր թիմի կողմից կատարված ծախսերի հաշվետվությունը։

Հաշվետվության մեջ մանրակրկիտ ներկայացվում են գնված ապրանքները՝ գուլպայից մինչև խաչապուրի, դրանց թվաքանակը և գինը։

Եվ այսպես՝ ապրիլի 10-ին ծախսվել է ընդամենը 77 հազար 750 դրամ, 11-ին՝ 99 հազար 200 դրամ, 13-ին՝ 477 հազար 200 դրամ, 14-ին 205 հազար 800 դրամ, 15-ին՝ 50 հազար 10 դրամ, 16-ին՝ 383 հազար 470 դրամ, 17-ին 670 հազար դրամ, 18-ին 299 հազար դրամ, 19-ին՝ 1 մլն 395 հազար 900 դրամ, 20-ին` 859 հազար 110 դրամ, 21-ին՝ 1 մլն 96 հազար 380 դրամ, 22-ին` 315 հազար 750 դրամ, 23-ին՝ 1 մլն 490 հազար դրամ։

Մեկնաբանություն
X