Հեղափոխությունից հետո «Ալջազիրա»-ի անդրադարձը Գյումրիից

Այս օրերին ՀՀ ներքաղաքական կյանքը լուսաբանելու նպատակով Հայաստանում էին 100-ից ավելի միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Լրագրողները հատկապես լուսաբանում էին հեղափոխությունն ու նրա ընթացքը: Սակայն միջազգային հեղինակավոր՝ «Ալջազիրա »հեռուստաընկերության լրագրողները քաղաքական կյանքին զուգահեռ լուսաբանեցին առկա սոցիալական խնդիրներ ՝ այցելելով Գյումրու տնակային թաղամասեր:

«Ալջազիրա»-ի լրագրողները բավականին պատրաստված էին, նրանք անմիջական զուգահեռներ էին փնտրում տիրող քաղաքական վիճակի եւ սոցիալական խնդիրների միջև: Մեկ ամբողջ օր անցկացնելով «Շիրակ» կենտրոնում՝ աշխատակիցների ուղեկցությամբ եղան տասնյակից ավել տնակներում, ուղիղ հեռարձակումներով լուսաբանեցին Հանրապետության երկրորդ քաղաքի աղքատիկ պատկերը՝ անօթևանության ֆոնին: «Իրենք ակնկալում էին տեսնել մեկ կամ մի քանի ընտանիք, որ դեռևս տնակում են ապրում, բայց երբ տեսան փտած տնակներում ապրող հարյուրավոր քաղաքացիների, ավերիչ երկրաշարժիչ 30 տարի անց քաղաքում փլված շենքեր, սարսափեցին: Իրենք աշխարում ավելի շատ բաներ են տեսել, բայց Գյումրիում տեսածից նույնպես ազդվեցին »,-ասաց Շիրակ կենտրոնի նախագահ Վահան Թումասյանը, ով մի ամբողջ օր էր անցկացրել նրանց հետ:

«Ալջազիրա»-ի լրագրողներն հատկապես ուշադրության էին արժանացրել այն փաստը, որ նման պայմաններում ապրող քաղաքացիներն անտարբեր չեն երկրում տիրող քաղաքական անցուդարձի նկատմամբ: «Թվում էր՝ ծանր կենսակերպը պետք է ճնշած լիներ նրանց գիտակցականը, մինչդեռ հակառակն է. քաղաքական պրոցեսների հանդեպ անտարբեր չեն, լավատեսությամբ են լցված եւ անմիջական մասնակցություն են ցուցաբերում»,-նշել են նրանք: Արևիկ Հակոբյան

Մեկնաբանություն
X