Ի՞նչ է անում «Ազատությունը»

Այս պահին ով միացնի «Ազատություն» ռադիոկայանի ուղիղ հեռարձակումը կարող է հայտնվել Փարաքարում, ավելի ստույգ դեպի «Զվարթնոց» օդանավակայան տանող ճանապարհի խաչմերուկում, որտեղ ցուցարարները փակել են խաչմերուկը: Նման «ուղիղ» եթերով կարելի է հոգեկան հիվանդության հասցնել մարդու, էլ չասած այն մարդկանց, որոնք դա արել են երեկ: Ուրբաթախոս լրագրողի խոսքից, իհարկե, 10 րոպեն մեկ կարելի է գլխի ընկնել, որ այս ամենը կատարվել է երեկ, մինչդեռ այդ 10 րոպեների ընթացքում միամիտ մարդիկ, ընդհուպ արտասահմանում, հազար բան կարող են մտածել:

Հարգելի գործընկերներ, հավանաբար «պլաստինկան» մոռացել եք փոխել, կամ էլ որոշել եք «զգոն» պահել երեկվա հանրահավաքից տուն գնացած ժողովրդիին: Առաջին դեպքում` անփութություն է, իսկ երկրորդի պարագայում` «իրավասությունների» և «լրատվական գործառույթի» շրջանակների գերազանցում: Հուսամ ճիշտ հետևություն կանեք:

Էդիկ Անդրեասյան

Մեկնաբանություն
X