Այսբերգի չերեւացող մասը Ռոբերտ Քոչարյանն է (տեսանյութ)

Վերջին օրերին ծավալված իրադարձությունների եւ համաժողովրդական շարժման ֆոնին բավականին ակտիվ է Ռոբերտ Քոչարյանը, ով նախօրեին իր տված հարցազրույցում ասել էր, որ իշխանությունը ճամպրուկ չէ, որ վերցնես ու փոխանցես մեկին․ «Քեզ համար բայց դա լավ ճամպրուկ էր միլիարդները դիզելու համար, հիմա ինչ՝ վերադարձե՞լ ես։ Ըստ իս, նա երեւի խոսել է Սերժ Սարգսյանի հետ ու ասել՝ էդ որ գնում ես, բա մտածո՞ւմ ես քո ու նաեւ իմ ունեցվածքի մասին, նաեւ Մարտի 1-ի հարցն են բարձրացնում, կարող է դատ ու դատաստան լինի»,-ասում է արձակագիր Լեւոն Ջավախյանը, ում կարծիքով այս օրերին Ռուսաստանին ու Պուտինին հայ ժողովրդի «վրա բերելը» նման է նրան, որ ամեն անգամ գնաս Տիզբոն։

Ջավախյանը կարծում է, որ այսբերգի չերեւացող մասը՝ Ռոբերտ Քոչարյանն է։ Ու պատահական չէ, որ վերջին իրադարձությունների ֆոնին շրջանառվում է նաեւ Քոչարյանի թեկնածությունը, իբրեւ ՀՀԿ-ի նոր թեկնածու վարչապետի պաշտոնի համար․ «Ես շատ եմ տագնապում, որ 2-րդ քվերակության ժամանակ Հանրապետական կուսակցությունը առաջադրի հենց Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Մեկնաբանություն
X