ԱԺ-ն ուժեղացրել է անվտանգությունը․ լուսանկարներ

>

Ինչպես ապրիլի 17-ին՝ Սերժ Սարգսյանի՝ վարչապետ ընտրվելու օրը, այնպես էլ այսօր Ազգային ժողովում մետաղորսիչներ են տեղադրվում, որպեսզի պատգամավորները զննություն անցնեն եւ նոր միայն մուտք գործեն դահլիճ։

Հիշեցնենք, որ այսօր՝ ժամը 12։00-ին, Ազգային ժողովում տեղի է ունենալու վարչապետի ընտրությունը, որի միակ թեկնածուն «Ելք» խմբակցության ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն է։

Նշենք նաեւ, որ նիստին զուգահեռ հարյուրավոր քաղաքացիներ հավաքվել են Հանրապետության հրապարակում՝ էկրաններից ուղիղ եթերի միջոցով հետեւելու ընտրությանը։

Մեկնաբանություն
X