Ուկրաինական The Voice-ը ներողություն է խնդրում

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ուկրաինական The Voice նախագծի հայազգի մասնակից Սրբուհի Սարգսյանի ելույթի ձայնագրությունը ջնջվել էր նախագծի YouTube-յան պաշտոնական ալիքից` առանց մեկնաբանության։

Քիչ առաջ Սրբուհի Սարգսյանը սոցցանցերի իր էջում տեղադրել է նախագծի ղեկավարության պաշտոնական մեկնաբանությունը այն մասին, թե ինչու է հեռացվել երգչուհու ելույթի տեսագրությունը: Պատճառը երգչուհու ելույթում ցուցադրված ադրբեջանական դրոշն է եղել։

Նախագծի կազմակերպիչները եղածը բացատրում են տեխնիկական սխալով ու ներողություն հայցում բոլոր նրանցից, ովքեր հնարավոր է՝ վիրավորված լինեն կատարվածից։

Մեկնաբանություն
X