Քերովբեների ու գիշակեր անգղերի մասին

Ուզում եմ կրկին անդրադառնալ մեր նախնիների կրոնական որոշ պատկերացումներին, քանի որ դրանք բավականին պարզություն կմտցնեն, կարծում եմ, որոշ հարցերում։ Բոլորս գիտենք, որ ըստ հրեական դիցաբանության, որը անցել է նաև քրիստոնեությանը, քերովբեները ամենաբարձր դասի հրեշտակներն են։ Նրանց հիմնական գործառույթն է պահպանել դրախտի դարպասները։ Հենց քերովբե բառը հին եբրայական ծագում ունի, որը նշանակում է «պահապան»։ Հիմա նայենք, թե ինչպես են նկարագրում հրեական սուրբ տեքստերը այդ զորեղ ու անպարտելի հրեշտակներին։ Ըստ նրանց պատկերացումների, քերովբեները ունեին չորս գլուխ և իհարկե թևեր, գլուխներից մեկը մարդկային էր, մյուսը առյուծի, մյուսը ցուլի և վերջինը արծիվի։ Սակայն եբրայական հին տեքստերի ուսումնասիրողները արծիվ բառը չեն գտնում, այնտեղ արծիվի փոխարեն մի եբրաերեն բառ է գրվում, որը անգղ է նշանակել, սակայն չգիտես ինչու հետագա հրատարակությունների ու թարգմանությունների մեջ այն դառնում է արծիվ։

Հիմա կհարցնեք, թե ինչո՞ւ եմ այս առաջին հայացքից ոչ էական հարցին անդրադառնում։ Բանն այն է, որ ես կրկին ուզում եմ պնդել այն տեսակետը, համաձայն որի՝ «Անգել» բառը հայերեն «ԱնԳեղ» բառն է։ Շատերը կհարցնեն, թե եթե այդպես է, ապա ինչո՞ւ մեր պապերը իրենց հայերեն բառը չգործածեցին, որը որ ուրիշ շատ ու շատ ժողովուրդներ վերցրին և օգտագործեցին, և դրա փոխարեն գործածեցին Հրեշտակ (ՀուրԷշտ(Աստ)ակ) հոմանիշը. Սուրբ Գրքի առաջին հայերեն թարգմանությունների մեջ հենց այդպես էլ եղել է, Անգեղ են գրել, հետո տեսնելով, որ այդ բառը հայ հեթանոսության հետ որոշակի աղերսներ է ստեղծում, մեր քրիստոնյա թարգմանիչները որոշել են այդ բառը փոխարինել ավելի լոյալ բառով, որն է՝ հրեշտակ, իսկ օտարները այդ բառր չփոխեցին, որովհետև դա առանց այն էլ իրենց հասկանալի չէր։

Հիմա մյուս հարցը, որոշ մարդիկ կասեն, որ անգղ թռչունը ինչ կապ կարող է ունենալ «Անգեղի» հետ։ Ասեմ, որ ուղիղ կապ, անգղ բառը նույն Անգեղ բառն է, ուղակի «ե» հնչյունն է սղվել։ Մեր նախնիների հավատալիքներում այդ թռչունը միշտ էլ ուրույն տեղ է ունեցել, այն գիշակեր է, գնում է այնտեղ, որտեղից մահվան հոտ է գալիս, դրա համար էլ այն մահվան խորհուրդն է ունեցել իր մեջ, ու ընդհանրապես, համաձայն մեր նախնիների հավատալիքների, թռչունները անդրաշխարհն են խորհրդանշել հիմնականում, իսկ կոնկրետ այդ թռչունը առանցքային տեղ է գրավել, որպես մահվան խորհուրդ, որի կողքին անպայման զուգահեռվել է ձուն՝ որպես վերածնության խորհուրդ։ Պատահական չէ, որ Քարահունջի մոտ գտնվող բնակավայրը Անգեղակոթ է կոչվում, այսինքն՝ անգղի պոչ, և իսկապես Քարահունջը թռչնի տեսք ունի, եթե վերևից նայենք, և հենց այդ թռչնի պոչի մետ է գտնվում Անգեղակոթ գյուղը, իսկ այդ թռչունը ուղղակի Կարապի համաստեղության պրոյեկցիան է երկրի վրա։ Ասեմ նաև, որ հնում մեր նախնիները այդ համաստեղությունը ոչ միայն Կարապ են կոչել, այլ նաև Անգղի համաստեղություն են կոչել։ Հենց այդ համաստեղության հետ ինչ-որ սոկրալ կապի մեջ են եղել այն էակները, որոնց մեր նախնիները ԱնԳեղներ են (Անունակներ շումերների մոտ) անվանել, այսինքն ոչ նյութականը խորհրդանշող՝ Ան (նաև ժխտական) մասնիկը, (հիշենք շումերական գերագույն աստծուն, որն էր ԱՆ-ը` երկնայինն ու հոգևորը), իսկ ԳԵՂ-ը` գեղեցիկն է, որը հին հայերենում, ոչ թէ ուղղակի սիրունի իմաստն է ունեցել, որը որ սխալմամբ կարծում են շատերն առ այսօր, այլ նյութական կյանքի իմաստն է ունեցել, դրա համար էլ, օրինակ, Արա Գեղեցիկը մարմնեղացած, նյութականացած աստվածն էր մեր նախնիների պատկերացումներում, Քրիստոսի նախատիպերից մեկն էր։ Դրա համար էլ ԱնԳեղը երկնային կյանքը իր մեջ կրող է նշանակել: Այդ Անգեղները հսկա արարածներ են եղել, որոնք սկիզբ են դրել մարդկային քաղաքակրթությանը մեր երկրի վրա: Մեր նախնիների լեգենդի համաձայն՝ Հայկի հայրը Թորգոմն է, իսկ ԹՈՐԳոմն հենց նույն ՏՈՐՔն է, որը Անգեղ էր ու նաև հսկա էր։ Պատահական չէ, որ Թորգոմի եղբայրը Ասքանազն էր, «Ասքան» և «Հսկա» բառերը նույնն են (Ք-Կ անցումն է)։

Ի դեպ, ռուսերեն «վելիկան» բառի հիմքը «Վել» արմատն է, որը հայերեն նույն «Գեղ»–ն է, (Վ–Գ և Լ–Ղ անցումներ, օրինակ՝ Գին'ի-Վին'ո և Ղազար-Լազար, Գայլ-Գել- Վել'կ-Վոլկ), այստեղից էլ հասկանալի է դառնում, թե ինչու են հենց ԳԵՂամա լեռներում այդքան շատ կիկլոպյան կոչվող կառույցները։ Ի դեպ, Պյատրովսկին Գեղ'արքունիք բառը Վել'իքուխի Էր կարդում սեպագիր արձանագրություններից, իհարկե շատ էր աղավաղել, սակայն Գեղ-Վել արմատը այնուամենայնիվ նշմարվում է:

Թորոս Ալեքսանյան

Մեկնաբանություն
X