Լավրովը եւ Մամեդյարովը հեռախոսազրույց են ունեցել

«Ազերթաջ» գործակալությունը տեղեկացնում է, որ ռուսական կողմի նախաձեռնությամբ կայացել է Ռուսաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի եւ Էլմար Մամեդյարովի հեռախոսազրույցը:

Կողմերը քննարկել են Կասպից ծովի հարցով գագաթնաժողովի կազմակերպման, երկկողմ հարաբերությունների հետ կապված հարցեր: Առանձին անդրադարձ է կատարվել ղարաբաղյան կարգավորման մի քանի ասպեկտների:

Մեկնաբանություն
X