Քաղաքում առանց համարների ակցիան սկսել է ՀՀ ոստիկանությունը. Հայկ Բարսեղյան

Գյումրիում հայտնի ակտիվիստ Հայկ Բարսեղյանը՝ «Մերժիր Սերժին»շարժման առաջնորդ Լևոն Բարսեղյանի որդին, որ այս օրերին մեկ մայրաքաղաքում է, մեկ հայրենի քաղաքում, այսօր անդրադառնալով փակ համարանիշներով քաղաքում իրարանցում առաջացնող ավտոմեքենաներին, ահազանգ է հնչեցնում, որ այդ ավտոմեքենաների ղեկին հիմնականում ոստիկաններն են:

«Ես այսօր անձամբ ընկել եմ մի ավտոմեքենայի հետևից, որ համարներ չուներ, եւ տեսա, որ ղեկին ոստիկանի համազգեստով տղամարդ էր: Նա ինձ պատճառաբանեց, թե շատ է շտապում, 300հզր դրամի վարկի հարց պետք է լուծի, ես խնդրեցի, որ համարները դնի: Այս ընթացքում ես շատ տեսանյութեր եմ ստացել, որոնցում երևում է, որ ոստիկանները քշում են առանց համարների: Քաղաքում առանց համարների ակցիան սկսել է ՀՀ ոստիկանությունը, ես դա ամենայն լրջությամբ եմ ասում եւ խնդրում եմ զգոն եղեք»,-ասում է նա:

Հիշեցնենք, որ Սարալանջի փողոցում՝ դեպի «Հաղթանակի» զբոսայգի տանող հատվածում, ապրիլի 24-ին վթարի ենթարկված 1 տարեկան Յուրի Պապովը մահացել է։ Նրա ծնողներ՝ 45-ամյա Գևորգ Պապովը և 32-ամյա Տաթևիկ Սեկոյանը ծանր վիճակում են։ «Ընկերուհուս 1 տարեկան տղան, որին ինքը տարիներով սպասել էր, հիվանդանոցում քիչ առաջ մահացավ։ Ինքն ու ամուսինն էլ ծանր վիճակում հիվանդանոցում պառկած են։ Ամսի 24-ին համարները փակած ավտոյով անասունը խփել, փախել էր։ Մի հատ համարները փակած, կանոնները խախտող սութի հեղափոխական տականք եմ տեսել, քարով խփելու եմ ավտոյին, զգուշացնում եմ։ Էն երեխեքը ձեր համար դուրս չեկան փողոց ու պայքարեցին, որ հիմա խուժաններով ինքնահաստատվեք», - իր ֆեյսբուքյան էջում գրել էր Գոհար Հայրապետյանը։ Ավելի վաղ այս դեպքի մասին հաղորդվել էր, և սոցիալական ցանցում տարածված տեսանյութի միջոցով փորձում էին գտնել փակ համարներով մեքենայի վարորդին, որը հարվածել էր հենց այս ընտանիքի մեքնային ու փախել դեպքի վայրից։

Արևիկ Հակոբյան

Մեկնաբանություն
X