Թույլ չենք տա Սերժի ախպերը ստեղից ոսկի տանի (տեսանյութ)

Այս պահին Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ եւ Վարդենիս համայնքի բնակիչները փակել են Ճամբարակ-Արցախ, Վարդենիսից՝ Սոթքի ոսկու հանք տանող ճանապարհը: «Մենք այլեւս թույլ չենք տա, որ Սերժի ախպերը ստեղից ոսկի տանի»,-ասում են վարդենիսցիները: Ճանապարհը բաց է միայն զինվորականների համար: Մեծ Մասրիկ համայնքում դպրոցականները դասադուլ են անում եւ քայլերթով միանում են ճանապարհ փակած ցուցարարներին: Նշենք, որ Մեծ Մասրիկը Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանի ծննդավայրն է:

Նելլի ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մեկնաբանություն
X