Մինչև երեկո Գյումրիի բազմահազարանոց բանակը Երևանում կլինի

Գյումրիում բազմամարդ ցույցերը շարունակվում են: Այսօր փողոց դուրս եկածների թիվը անհամեմատ շատ է: Ցուցարարները փակել են քաղաքի գլխավոր փողոցները, երթևեկությունը կանգնած է, ցույցեր են ընթանում գրեթե բոլոր թաղամասերում: Ցուցարարները վանկարկում են «Մերժել ՀՀԿ-ին», Նիկոլ վարչապետ»: Ցույցի են դուրս եկել ուսանողներ, մանկավարժներ, բժիշկներ, քահանաներ: Այսօր ցուցարարների մի բանակ էլ առաջնորդում է նախկին քաղաքապետ, պատգամավոր Վարդան Ղուկասյանը, նա այնքան մեծ ոգևորությամբ է մասնակցում հավաքին, որ ամեն անցորդի հատուկ կոչ է հնչեցնում. «Միացի՛ր մեզ, մերժիր ՀՀԿ-ին»: Ակտիվիստ Հայկ Բարսեղյանը տեղեկացնում է, որ արդեն երեկոյան ավտոմեքենաներով գյումրեցիների մի խումբ՝ ստվար զանգված, մեկնելու է Երևան՝ միանալու հանրահավաքին:

Մեկնաբանություն
X