Սերժ Սարգսյանի դեմ փողոցային պայքարի զվարճալի ու դրական լուսանկարները

14 օր մարզերում քայլարշավ իրականցնելուց հետո, «Ելք» խմբակցության ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը իր թիմակիցների հետ ապրիլի 13-ին հասավ Երեւան, որտեղից էլ սկսվեց Սերժ Սարգսյանի կառավարման երրորդ ժամկետի դեմ բուն պայքարը։

Երեւանում փողոցային պայքարի 11-րդ օրը վարչապետ Սերժ Սարգսյանը տեղի տվեց՝ հրաժարական տալով։ 11 օրվա պայքարի ընթացքում հարյուր հազարավոր քաղաքացիներ դուրս եկան փողոց․ այդ օրերին տեղի ունեցավ ինչպես բռնություններ ոստիկանության կողմից, այնպես էլ զվարճալի, էմոցիոնալ դեպքեր։

Hraparak.am-ը ձեզ է ներկայացնում փողոցային պայքարի տասնօրյակի դրական ու զվարճալի լուսանկաները։

Բերման ենթարկվողները փախչում են «Երազ» մակնիշի ավտոմեքենայից։

Մաքրում են Ֆրանսիայի հրապարակը։

Կրակ են վառել աղբամանի մեջ։

Ոստիկաններին տեղափոխում են քաղաքային երթուղայիններով։

Նման գրություններ կան ցանկացած քայլափոխի։

Անընդհատ ազդանշան տալու համար։

Տարեց կինը հոգնել էր կոշիկներով ման գալուց։

Եկել էին հանրահավաքի։

Ջուր են հասցնում ցուցարարներին։

Իրավիճակին համահունչ դաջվածք։

Էջմիածնից քարշակով գալիս են հանրահավաքի։

Ավտոերթ Հանրապեության հրապարակում։

Ֆրանսիայի հրապարակը նաեւ այսպես էին անվանել։

Վառարան էին տեղադրել Ֆրանսիայի հրապարակում։

Մեկնաբանություն
X