Հասարակություն

Մյասնիկյան պողոտան լի է երիտասարդներով (լուսանկարներ, տեսանյութ)

>

Վաղ առավոտից քաղաքացիների եւ «Իմ քայլը» նախաձեռնության համակիրների հոսքը չի դադարում Մյասնիկյան պողոտայով։ Պարբերաբար մի քանի հարյուր քաղաքացիներ պաստառներով, վանկարկումներով իջնում են կենտրոն։ Երթեւեւկությունը ամբողջովին կանգնեցված է, դեպի վեր բարձրացող մեքենաները ազդանշաններով ողջունում են երիտասարդներին, երթուղայիններից, ավտոբուսներից բազմաթիվ քաղաքացիներ դուրս են գալիս եւ միանում երթին։ Այս պահին նրանք հասան Խաչատուր Աբովյանի արձանի մոտ եւ փակեցին երկկողմանի երթեւեկությունը, նրանց տեղեկացրեցին, որ Մոնումենտից եւ Մյասնիկյանից դարձյալ նոր խմբեր են իջնում, երիտասարդները որոշեցին նրանց սպասել այստեղ։

Մեկնաբանություն
X