Հրազդանի հանրահավաքին միացել է Ռուբեն Հախվերդյանը

Հրազդան քաղաքում այս պահին մեծ հանրահավաք է տեղի ունենում, ինչպես հայտնեցինք, հրազդանցիներն արդեն սկսել են տոնել ընդդիմադիրների հաղթանակը։

Մեր թղթակիցը Հրազդանից միաժամանակ հայտնում է, որ երթևեկությունը կաթվածահար վիճակում է, ճանապարհը չորս կողմից մեծ մեքենաներով փակել են ճանապարհը։ Հրազդանի մի շարք հարակից գյուղերից հարյուրավոր մարդիկ են հավաքվել քաղաքում, նրանք պահանջում են ազատ արձակել պատգամավորներին, ինչպես նաև վարչապետի հրաժարականը։ Այստեղ է նաև Ռուբեն Հախվերդյանը, ով ելույթ ունեցավ և նշեց, որ ինքն այստեղ է միայն մեկ բանի համար, որի համար հավաքվել են հայերը, և նպատակը մեկն է՝ վարչապետը պետք է բանը քաշի գնա։

Մեկնաբանություն
X