ՀԿԵ-ն դադարեցրել է Երևան-Գյումրի գնացքների չվերթները

Այսօր առավոտյան տեղեկացանք, որ «Հարավկովկասյան երկաթուղին» հրաժարվել է Երևան-Գյումրի-Երևան գնացքները երթուղի հանել: Երբ Գյումրու կայարանի աշխատակիցներից փորձեցինք հետաքրքրվել, ասացին. «Պարզ չի՝ ինչու»:

Նշենք, որ այս օրերին հազարավոր քաղաքացիներ Երևան էին մեկնում գնացքով՝ մասնակցելու հանրահավաքին: Թե որքան կտևի «պատժիչ» այս միջամտությունը ռուսական ընկերության կողմից, դեռ անհայտ է:

Ի դեպ, Երևանից Գյումրի եւ հակառակ ուղղությամբ օրական 3 անգամ գնացքները չվերթ էին իրականացնում, շատ անգամ վագոնները դատարկ էին:

Մեկնաբանություն
X