«Երևան Սիթի»-ի ուտելիքների ու խմիչքների մեջ լուծողական կա. Հայկ Բարսեղյան

Լևոն Բարսեղյանի որդին Հայկ Բարսեղյանը հոր մասին ստույգ տեղեկություն մինչ այս պահը չունի, թե որտեղ է գտնվում հայրը,որ ոստիկանական բաժանմունքում է, սակայն հորդորում է բոլորին չընկճվել ոստիկանների բռնի գործողություններից: Ակտիվիստի խոսքերով՝ իրենք բազմաթիվ նամակներ են ստացել ոստիկաններից, ովքեր հայտնել են, որ ցուցարարների հետ են եւ ամեն պահ հնարավոր է զենքերը վայր դնեն:

Հայկ Բարսեղյանը վստահեցնում է, որ Նիկոլ Փաշինյանի հետ որևէ վատ բան չի կարող պատահել, քանի որ դա Սերժ Սարգսյանի փրկության միակ երաշխիքն է, հակառակ դեպքում ամեն ինչ վերահսկողությունից դուրս կգա: Այնուամենայնիվ հաջողության հասնելու համար Հայկ Բարսեղյանը խնդրում է հանրությանը 3 կետ խստորեն պահպանել:

«Մենք ոչ մի դեպքում չպետք է բռնության գնանք, թող ոստիկանները մեզ ծեծեն, հայհոյեն, բաց ձեռքերով հանձնվում ենք: 2-րդ կարևոր պայմանը՝ շարունակում ենք քաղաքացիական անհնազանդությունը մինչև երեկոյան ժամը 10-11-ը՝ անկախ ամեն ինչից, իսկ հետո անպայման տուն ենք գնում՝ հանգստանալու, սուրճ խմելու, որպեսզի առավոտ շուտ կրկին դուրս գանք պայքարի »: Հայկ Բարսեղյանն անդրադարձավ նաև սահմանին տիրող իրավիճակին եւ վերջին տեղեկությունը, թե հակառակորդը զինուժ է կուտակում, որակեց իշխանության սադրանք:

«Մենք սահմանի տղաների հետ կապ ենք պահում, մեր ընկերներն են, ամեն ինչ նորմալ է, վերահսկողության սահմաններում, այնպես որ հեչ չանհանգստանաք, մենք հիմա պետք է մեր ներքին սահմանը պահենք»,-ասաց նա: «Մի բան էլ եմ ուզում ի դեպ ասել ժողովրդիս՝ տեղեկություն կա, որ «Երևան Սիթի» ուտելիքների ու խմիչքների մեջ լուծողական կա, որպեսզի մարդիկ լուծ ընկնեն ու հանրահավաքներին չմասնակցեն, կոչ եմ անում որևէ բան չգնել այնտեղից»,-ավելացրեց ակտիվիստը:

Մեկնաբանություն
X