Էռնա Յուզբաշյանը ևս հրաժարվել է Վաստակավոր արտիստի կոչումից

Հայտնի երգչուհի Էռնա Յուզբաշյանը միացել է մյուս հայտնիներին, որոնք արդեն հրաժարվել են իրենց պետական կոչումներից։

Երգչուհին ֆեյսբուքյան էջում գրել է․

«Ես կարծում եմ, որ իմ երկրի երջանկությունն ու բարգավաճումն ավելի կարևոր է մեդալներից և պարգևներից։ Ես հրաժարվում եմ իմ՝ Վաստակավոր արտիստի կոչումից»։

Հիշեցնենք, որ իրենց կոչումներից արդեն հրաժարվել են Մկրտիչ Արզումանյանն ու Նիկա Բաբայանը։

Մեկնաբանություն
X