Շիրակի թեմի առաջնորդին «գերեվարել են» Մայր աթոռում

>

Գյումրիում բողոքի ակիցա իրականացնող քաղաքացիները պահանջում են Մայր աթոռ սբ․ Էջմիածնից ազատ արձակել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպս․Աջապահյանին։ Այս պահին ցուցարարները փայտե խաչերով հավաքվել են Յոթ Վերք եկեղեցու բակում, նրանք պահանջում են, որ հոգևորականները միանան իրենց։

Hraparak.am-ի թղթակիցը Գյումրիից հայտնում է, որ քաղաքացիներին է միացել Տեր Փավստոս քահանան, սակայն ցուցարարները պահանջում են Միքայել եպս․Աջապահյանի ներկայությունը, քանի որ վերջինս նման պահերին միշտ ժողովրդի կողքին է եղել և զորավիգ է եղել նրանց։ Սակայն Տեր Փավստոս քահանան հայտնել է գյումրեցիներին, որ վաղ առավոտից Շիրակի թեմի առաջնորդին կանչել են Մայր աթոռ չպարզաբանված պատճառներով, ինչը գյումրեցիներին տեղի է տալիս մտածելու, որ այս պահին սրբազանին չեզոքացրել են, որ չկանգնի ժողովրդի գլխին։ Գյումրիում բողոքի ցույց իրականացնող քաղաքացիները պահանջում են «ազատ արձակել» սրբազանին։ Նշենք նաև, որ ոստիկանները շրջապատել են եկեղեցին, որի բակում տեղի է ունենում բողոքի ակցիան։

Մեկնաբանություն
X