Օրվա իրադարձությունների խրոնիկան՝ լուսանկարներով

>

Ընդդիմադիր ցուցարարների առաջնորդ Նիկոլ Փաշինյանի և վարչապետ Սերժ Սարգսյանի հանդիպումից րոպեներ անց ցույցը շարունակվեց դեպի Արցախի պողոտա, որտեղ և բերման ենթարկվեցին ցույցի առաջնորդները։

Հիշեցնենք, որ տապալված բանակցություններից հետո Նիկոլ Փաշինյանը մարդկանց կոչ արեց կրկնակի թափով շարունակել բողոքի ակցիաները։

Թեպետ, Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը և Սասուն Միքայելյանը բերման ենթարկվեցին, այնուամենայնիվ բողոքի ցույցը շարունակվեց՝ ուղղություն վերցնելով դեպի Հանրապետության հրապարակ։ Նշենք նաև, որ ցույցի կեսից նրանց միացան մի խումբ հոգևորականներ, որոնք Մաշտոցի պողոտայում բանակցություններ սկսեցին ոստիկանների հետ ուժ չկիրառելու նպատակով։

Մեկնաբանություն
X