Զեյթունում Միհրան Պողոսյանն անձամբ է ցրում ցույցը (ֆոտո)

>

Նիկոլ Փաշինյանին ձերբակալելուց ժամեր անց, Զեյթունի «Երեւան Սիթիի» մոտ խմբված քաղաքացիներին, ովքեր փորձում էին փողոցը փակել, ոստիկանները բռնի ուժով բերման են ենթարկել։

Այդ մասին «Հրապարակին» ահազանգեցին քաղաքացիները։ Տրամադրած լուսանկարներից երեւում է, որ այդտեղ է նաեւ ԴԱՀԿ ծառայության նախկին պետ, ԱԺ պատգամավոր Միհրան Պողոսյանը, ինչպես նաեւ 3 սեւ գույնի ջիփեր, որում գտնվող մարդիկ ոստիկանների հետ հավասար փորձում էին փողոցը «մաքրել» քաղաքացիներից։

Մեկնաբանություն
X