Որեւէ ոստիկան թող չերազի, որ կարող է կոտրել անկոտրումը․ Գոռ Հակոբյան

Դերասան Գոռ Հակոբյանը ինստագրամյան էջում գրել է․

«Ողջու՜յն իմ անկոտրում ՀԱՅ ժողովուրդ։ Ես Գոռն եմ՝ անկախ Հայաստանի ազատ քաղաքացի։ Չեմ սատարում, սիրում, պաշտում, փառաբանում ոչ մի կուսակցության։ Ոչ մեկի լծի տակ չեմ ապրում։ Երիտասարդ քաղաքացիները և իրենց ծնողներն այս օրերին պայքարում են հանուն արդարության և բոլորիս պայծառ ապագայի։ Ես ձեզ հետ եմ և դատապարտում եմ բոլոր այն ոստիկաններին, ովքեր հրում, քաշքշում, հայհոյում, բերման են ենթարկում մեր երիտասարդությանը, ճնշում են նրանց և փորձում են ետ պահել իրենց նպատակից։ Ոստիկանը ՀՀ քաղաքացունն է և պետք է ծառայի քաղաքացու շահերին։ Որևէ ոստիկան թող չերազի, որ կարող է կոտրել անկոտրումը։

Մենք Հայ ենք, մենք երկրաշարժ ու պատերազմներ տեսած անպարտ ժողովուրդ ենք։ Մենք ուժե՜ղ ենք միասին»:

Մեկնաբանություն
X