ՀՀԿ-ականը պատռել է իր անդամատոմսը (ֆոտո)

Քիչ առաջ մեր ընթերցողներից մեկը մեզ է ուղարկել այս լուսանկարը՝ կից գրությամբ. «Սերժ Սարգսյանի՝ այսօր տեղի ունեցած ելույթից հետո, երբ նա հիշեցրեց Մարտի 1-ն ու սպառնաց դրա կրկնությամբ, երբ վերջնականապես ապացուցեց, որ ինքը ի վիճակի չէ այլեւս լինել երկրի ղեկավար, որ իր պաշտոնավարման ամեն մի օրը ոստիկանությունն ու անձամբ Վովա Գասպարյանն է երաշխավորում, այլեւս անիմաստ է լինել մի կուսակցության անդամ, որի ղեկավարը թքած ունի թե՛ ժողովրդի, թե՛ նրա արդար ցասման վրա ու պատրաստ կրակել….նորից կրակել…:

Արյամբ եկածը արյունով է պահում իր իշխանությունը եւ արյունով էլ հանձնելու է այն, բայց ոչ թե ժողովրդին, այլ՝ իր հաջորդին»:

Հիշեցնենք, որ նախօրեին հանրահավաքի ժամանակ «ՄերժիրՍերժին» շարժման առաջնորդները կոչ արեցին ժողովրդին հանձնել Հանրապետականի տոմսերը։ Դրա համար աղբարկղ է դրվելու հրապարակում, մարդիկ կարող են բերել եւ այնտեղ նետել տոմսերը։ Հավանաբար, սա առաջին ծաղիկներից է։

Մեկնաբանություն
X