Գաբին կոչ է անում չմնալ մեջտեղում

Երգչուհի Գաբի Գալոյանի կոչը․

«Պետք է մոտ լինել ժողովրդին, միգուցե՞ խնդիրը հենց այդտեղից է սկսվել: Երգիչներին դերասաններին վայել չէ՞ գնալ կանգնել ժողովրդի մեջ: Այս ի՞նչ մեծամտություն է։ Կարծում եմ, դա է խնդիրներից մեկը, նաև, երբ արտիստը վեր է դասում իրեն հասարակությունից: Կամ ուղիղ ասեք, որ համաձայն չեք շարժման գաղափարի հետ, կամ դիպլոմատիկ կոչեր մի հնչեցրեք, մշտապես մեջտեղում մնալու գաղափարը հատուկ է միջակություններին։ Անձամբ ես ոչ մի կախվածություն չունեմ իշխանություններից: Ունեմ ընկերներ նրանց մեջ, որոնց շատ սիրում եմ: Իմ պրոդուսերական ընկերությունը, որն ինձ ֆինանսավորում է դրսից է։ Բայց խուսափում եմ որևէ կարծիք արտահայտելուց, որովհետև վերագրվում եք PR-ի, ինչն էլ շատ շատերիս վիրավորում է։ Մենք Ձերն ենք, մի տարանջատեք»։

Մեկնաբանություն
X