Մահակովը Վովայի Արշակի հարազատ եղբայրն է, մյուսը՝ սանիկը

Այսօր Էրեբունի վարչական շրջանում մի քանի երիտասարդներ հարձակվել են անչափահաս ցուցարարների վրա ու ձեռքով, ոտքով, նաև մահակով հարվածներ հասցնելով՝ ծեծել նրանց։ Ապա նստել են արտասահմանյան պետհամարանիշով մոխրագույն Toyota Corolla-ն ու փախել։ Սրա վերաբերյալ տարբեր կայքերում տեսանյութեր են տարածվել, որտեղ երևում են ցուցարարների վրա հարձակվող երեք-չորս երիտասարդներ։ Մենք գրել էինք, որ ծեծողներից մեկը ոստիկանապետ Վովա Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանի շրջապատից է։

Hraparak.am-ը պարզել է նաև տեսանյութում երևացող ու ցուցարարների վրա հարձակված մյուս անձանց ինքնությունը։ Նրանցից մեկը, որի ձեռքին մահակ կա, Արշակ Հակոբյանի՝ Վովայի Արշակի հարազատ եղբայրն է, անունը՝ Սարգիս, Սաքուլիկ են ասում, մյուսը Արշակի սանիկն է, երրորդն էլ նրանց ընկերն է։ Հիշեցնենք նաեւ, որ մի քանի օր առաջ Հերացի-Կորյուն հատվածում ուսանողների վրա հարձակված անձանց խմբում էլ նույն Արշակի փեսայի եղբայրն էր։

Մեկնաբանություն
X