Ահա ծեծողներից մեկը (ֆոտո)

Այսօր առավոտյան Էրեբունի համայնքում՝ Այվազովսկի փողոցի վրա անչափահաս ցուցարարներին էին ծեծի ենթարկել։ Ծեծի կադրերը հայտնվել են մի շարք լրատվամիջոցներում, դատախազությունը այդ փաստով հետաքրքրված է՝ նյութերն ուղարկվել են ոստիկանություն։ Բայց քանի որ ծեծվողը ցուցարար երեխաներն էին, բոլոր շանսերը կան, որ կադրում հայտնված անձինք չեն հայտնաբերվի եւ չեն պատժվի։

Մեզ են ուղարկել այդ կադրերում ակտիվ «գործողություններ» ծավալած անձի՝ Գագ Ազարյանի տվյալները եւ ֆեյսբուքյան պրոֆիլը։ Տեղադրում ենք դրանք՝ հուսալով, որ իրավապահները չեն ասի, թե մեղավորներին չեն հայտնաբերել։ Մեզ ասացին նաեւ, որ այս հրոսակախմբի որոշ անդամներ Վովա Գասպարյանի թիկնազորի պետ Արշակի մերձավոր շրջապատից են։ Ի դեպ, Արշակը հենց Էրեբունի թաղամասում է բնակվում։

Մեկնաբանություն
X