Տղերք, սաղ ձեզի հըմար է, կըռնաք տանիք ծեծիք, չեմ նեղենա․ մեկ ժամով փակվեց Գյումրի-Երևան մայրուղին

Մոտ մեկ ժամ է մի խումբ ակտիվիստ-ցուցարարներ ավտոմեքենաներով փակել են Գյումրի-Երևան մայրուղին: Ակտիվիստները կատակում են, որ իրենք «Չալո» ջոկատի անդամներն են եւ մերժում են Սերժին: Ցուցարարներն անգամ իրենց երեխաների հետ են:

«Փոխգնդապետ, մի կարևոր բան ասեմ, երեք ամիս հետո դու շնորհակալություն կհայտնես քո նորր աշխատավարձի ու նոր կյանքի համար»,- ոստիկան փոխգնդապետին դիմեց ակտիվիստը, որին հանձնարարում էին բացել ճանապարհը: Գյումրեցի ակտիվիստ Հայկ Բարսեղյանի ավտոմեքենան շրջափակել էին 7-8 ոստիկան եւ փորձում էին ամեն գնով դուրս բերել նրան մեքենայից, համոզում էին դուրս գալ այնտեղից, իբրև թե խոսեին:

«Տղերք սաղ ձեզի հըմար է, կըռնաք տանիք՝ ծեծիք, չեմ նեղենա»,-ի պատասխան բղավում էր նա: Արդյունքում ստացվեց, որ ճանապարհը փակեցին ոստիկանները՝ հավաքվելով այնտեղ: «Իմ ուզածն էդ էր, որ դուք փակեիք ճամփեն ձեր ձեռով: Իմ կռիվը ձեզի հետ չէ, չեք հասկընա, ձեզի հըմար է»,-համոզում էր ակտիվիստը ոստիկաններին: Ի վերջո մոտ մեկ ժամ տևած պայքարից հետո մայրուղին բացվեց, սակայն ակտիվիստ Հայկ Բարսեղյանը շարունակեց մնալ մայրուղում՝ ուշադրությունն իր վրա կենտրոնացնելով տասնյակից ավել ոստիկանների:

Մեկնաբանություն
X