Գյումրիում ոստիկանները հրաժարվեցին բռնություն կիրառելուց

Գյումրու Վարդանանց հրապարակում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների ու ոստիկանների միջև։ Սակայն ոստիկանության շարքերից մոտ տասը ոստիկան հրաժարվեց բռնի ուժ կիրառել ցուցարարների նկատմամբ և հորդորեց իրենց ընկերներին վարվել նույն կերպ։

Նշենք, սակայն, որ ոստիկանական ուժերին հաջողվեց մի քանի քաղաքացու բերման ենթարկել։ Մյուս ցուցարարները այս պահին պատրաստվում են փակել Աբովյան փողոցը։

Մեկնաբանություն
X