Ամեն շենքի մոտ ոստիկան եք կանգնեցնելո՞ւ (ֆոտո)

>

Մեր ոստիկանությունը երկրի ամենամեծաքանակ կառույցն է եւ դա պատահական չէ՝ իշխանությունը ժամանակին հոգ է տարել այն մասին, որ նման իրավիճակներում կարողանա ցուցարարներին հավասար ուժեր հանել նրանց դեմ։ Բայց շիկացող իրավիճակը սպառնում է ոստիկանների դեֆիցիտ առաջացնել երկրում։

«Խեղճ» ոստիկաններ՝ որ շենքերը պահպանեն, ում պահպանեն եւ վերջապես՝ ինչպես կատարեն իրենց բուն գործառույթները՝ հանցագործներին բռնելն ու վնասազերծելը։ Այսօր մեր թղթակիցը ընդամենը Հանրապետության հրապարակ-Հանրապետություն փողոց հատվածներում հաշվել է մի քանի հարյուր ոստիկանների, որոնք պահպանում են կառավարության շենքը, ՀՀԿ գրասենյակը եւ արգելափակել են Տիգրան Մեծ-Հանրապետություն, Բուզանդի-Հանրապետություն փողոցների մուտքերը։

Մեկնաբանություն
X