Հայի հետին խելքը

Մեր ազգի թշնամիները միշտ սիրել են զավեշտով խոսել հայի հետին խելքի մասին, ու, ըստ երեւույթին, իզուր չէ նրանց կողմից մեր ժողովրդի նկատմամբ այդ զավեշտալի վերաբերմունքը, որովհետեւ մեր ժողովուրդը միշտ արթնանում է ու ճշմարտացի եզրահանգումներ է անում, երբ արդեն ուղղակի ուշ է լինում: Դրա վառ ապացույցն են այս օրերի հսկայածավալ ընդվզումները՝ կապված Սերժ Սարգսյանի երրորդ ժամկետ գնալու հետ:

Հիմա հարց եմ տալիս՝ հարգելի ժողովուրդ, բա 2013 թվին ո՞ւմ ականջում էիք քնած, երբ այդ նույն Ս. Սարգսյանը մեր երկիրը վերջնականապես խցկեց ԵԱՏՄ կոչվող ավտորիտար տարածք, չէ՞ որ այդ տարածքում ժողովրդավարությունը բացառվում է, չէ՞ որ այդ տարածքի երկրներում առանց արյունահեղության ղեկավարներ չեն փոխվում, չէ՞ որ այդ տարածքում մարդիկ միշտ իրավազուրկ են լինելու, բա ո՞ւր էիք, ինչո՞ւ չէիք ընդվզում: Կամ՝ երբ այդ նույն Ս. Սարգսյանը սահմանադրություն էր փոխում, ի՞նչ էիք մտածում, չէի՞ք հասկանում, որ դա արվում է երրորդ ժամկետ գնալու համար, թե՞ իսկապես հավատում էիք, որ նա բարեփոխումներ է ուզում անել: Ո՞ր մեկն ասեմ, հերթական անգամ հիասթափվելու եք, սիրելի ժողովուրդ, քանի դեռ ձեր հետին խելքի հույսին եք:

Մեկնաբանություն
X