Սերժ Սարգսյանը պատմություն չգիտի և դրա համար էլ ժողովրդին ոչխարի հոտի տեղ է դրել

«Ես նրանց մի լավ ջարդ կտամ և ամեն ինչ առաջվա պես կլինի»: Ահա այսպես էր ընդվզող ժողովրդի մասին արտահայտվում Անգլիայի թագավոր Չարլզ 1-ը, որը հրաժարվում էր համագործակցել պառլամենտի հետ, կտրականապես մերժում էր ցանկացած բարեփոխում և ամեն ինչ անում էր իր միահեծան և աբսոլյուտ իշխանությունը ամրապնդելու համար: Փաստորեն արքան ժողովրդին ոչխարի հոտի տեղ էր դրել և չէր հասկանում, որ այդ «ոչխարի հոտը» հեղափոխություն է սկսել: Ի վերջո գեղեցիկ արտաքինով, նրբաճաշակ, բայց իրականության զգացողությունը կորցրած Չարլզը Լոնդոնում մահապատժի ենթարկվեց:

Ցավոք սրտի Սերժ Սարգսյանը պատմություն չգիտի և հենց դրա համար էլ համարձակվել է հայ ժողովրդին համեմատել ոչխարի հոտի հետ: Սերժն էլ համոզված է, թե ժողովրդին մի լավ ջարդ տալուց հետո ամեն ինչ առաջվա պես կլինի: Փաստորեն նա էլ է իրականության զգացողությունը կորցրել և չի հասկանում, որ «ոչխարի հոտը» հեղափոխություն է սկսել և ինքն էլ շուտով Չարզի պես կանգնելու է դատարանի առջև:

Մեկնաբանություն
X