Գյումրիում անկառավարելի իրավիճակ է. ամբոխին փորձում է հանգստացնել քաղաքապետը

>

Երեկ Գյումրին միահամուռ ոտքի կանգնեց, եւ ավտոերթից հետո մի խումբ գյումրեցիներ շարժվեցին Երևան՝ մասնակցելու հանրահավաքին: Այսօր պայքարը Գյումրիում շարունակում են հազարավոր ուսանողներ, նրանց են միացել հարյուրավոր քաղաքացիներ եւ փակել մի շարք փողոցներ, երթևեկությունը կաթվածահար է:

Հանրահավաքի մասնակիցները երթով շարժվեցին Գյումրու քաղաքապետարան եւ շրջափակեցին շենքը: Քաղաքապետ Սամվել Բալասանյանը դուրս է եկել ցուցարարներին հանգստացնելու եւ խաղաղության կոչեր անելու:Քաղաքապետը դեմ չէ երթին, բայց միայն խաղաղ, նշում է, որ նրանց կողքին են, միայն թե չվնասվեն:Ի պատասխան քաղաքապետի՝ ուսանողները բղավում էին՝ մերժիր Սերժին: Ոտքի ելած ամբոխը չի հանդարտվում, նրանց պահանջը մեկն է՝ «Օգնենք Սերժ Սարգսյանին թոշակի անցնելու»: Ուսանողները նաև դասադուլ են հայտարարել:

Նշենք, որ փողոցներում ոստիկանական ուժեղ հսկողություն է, ոստիկանները հատկապես հսկողության տակ են վերցրել Գարեգին Նժդեհի փողոցը, որտեղ տեղակայված է Շիրակի մարզպետարանը: Ի դեպ, ցուցարարները հանդիպել էին նաև Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանին, ով նույնպես հորդորեց խաղաղ երթ անել՝ առանց հասարակական կարգ խախտելու, փողոց եւ ճանապարհ փակելու:

Մեկնաբանություն
X