ԵԼՔ-ի պատգամավորները 2 ժամ առաջ եկան ԱԺ (ֆոտո)

Այսօր՝ ժամը 12։00-ին ԱԺ-ն կընտրի Հայաստանի վարչապետի, որի պաշտոնում առաջադրվել է միայն Սերժ Սարգսյանը։

Մինչ ցուցարարները Փաշինյանի գլխավորությամբ փորձում են թույլ չտալ պատգամավորների մուտքը Ազգային ժողով, դեռ 2 ժամ առաջ ԵԼՔ խմբակցության պատգամավորներ Արամ Սարգսյանն ու Մանե Թանդիլյանը ժամանում են ԱԺ։

Արամ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ իր սենյակից է հետևելու ընթացքին, հարցեր չի տալու։ Նա նշեց նաև, որ Փաշինյանը ևս գալու է Ազգային ժողով։

Նշենք նաև, որ ՀՀԿ-ից էլ ժամանել է Սասի Արտակը, Ծառուկյան դաշինքից՝ Գևորգ Պետրոսյանը։

Ի դեպ, ԵԼՔ խմբակցության մյուս պատգամավոր Գևորգ Գեորգիսյանը րոպեներ առաջ Հալաբյան-Արզումանյան խաչմերուկում էր, որտեղ ցուցարարները փորձում են փակել ճանապարհը, իսկ ոստիկանությունը իր հերթին փորձում է ցրել ցույցը։

Մեկնաբանություն
X