Զինվորներ են տեղափոխում Երևան

Երևանի տարբեր հատվածներում կեսօրից սկսած ոստիկանական ուժեր ԶՈՒ կուտակումներ են նկատվել։ Իսկ մեր ընթերցողներից մեկն ահազանգեց, որ Էրեբունի համայնքում՝ թաղապետարանի շենքի դիմաց գտնվող լցակայանի մոտ 5 հարյուրի չափ տղամարդ է տեսել հավաքված՝ հիմնականում սեւազգեստ։

Հիշեցնենք, որ լցակայանը պատկանում է Մհեր Սեդրակյանին՝ Թոխմախի Մհերին։ Իսկ վերջինս հայտնի է որպես Սարի թաղերի դեպքերի ժամանակ բռնության կազմակերպիչ։ Նրա «զորքն» էր այցելել Սարի թաղ՝ ճնշելու բնակիչների բողոքը։

Իսկ քիչ առաջ համացանցում հայտնվեցին տեսանյութեր, թե ինչպես է զինվորներով լի մեքենաների շարասյունը շարժվում դեպի մայրաքաղաքի կենտրոն։ Շարասյունը ընթացել է Արշակունյաց պողոտայով։

Ակնհայտ է, որ իշխանությունը պատրաստվում է վաղվան։

Մեկնաբանություն
X