Նռնակներ ցուցարարների ուղղությամբ․ կան վիրավորներ, այդ թվում՝ շարժման առաջնորդները (ֆոտո, վիդեո)

Հենց նոր ոստիկանական ուժերը նռնակներ են նետել ցուցարարների առաջին շարքի վրա, որտեղ խմբված են եղել Նիկոլ Փաշինյանը, Լենա Նազարյանը, Տիգրան Ավինյանը և Ալեն Սիմոնյանը։

Շարժման ղեկավարները բոլորը վնասվածքներ են ստացել։ Նրանք արյունահոսող վերքեր ունեն։ Մեզ հաջողվեց կապ հաստատել Երևանի ավագանու անդամ Ալեն Սիմոնյանի հետ, ում շտապօգնությունով տեղափոխում էին հիվանդանոց։

Նա ոտքի վնասվածք է ստացել։ Մեքենայի մեջ վնասվածքներ ստացած մի քանի ուսանողներ կային։

Ալեն Սիմոնյանը խնդրում էր՝ պարզենք, թե ինչ վիճակում են Փաշինյանը, Նազարյանը և Ավինյանը, որոնց ինքը վերջին անգամ տեսել է արյունլվիկ վիճակում։

Նշենք, որ նռնակները մարտական չեն, սակայն տեղային վնասվածքներ են պատճառել։

Հ․Գ․ Նիկոլ Փաշինյանին տեղափոխել են Նաիրի բժշկական կենտրոն։ Նախնական տեղեկություններով՝ պատգամավորի ձեռքերը փշալարերով վնասվել են։

Մեկնաբանություն
X