Գյումրիում ցուցարարներին են միացել ուսանողները

>

Այս պահին Գյումրիում իրազեկման ավտոերթ է, ցուցարարները պատրաստվում են հավաքվել Գյումրու թատերական հրապարակ, որտեղ հանրահավաք են անցկացնելու: Ավտոերթի մասնակիցներին եւ ցուցարարներին են միացել քաղաքի ուսումնական հաստատությունների ուսանողներից շատերը: Թեպետ ոստիկանական ուժեղ հսկողություն է, այնուամենայնիվ գյումրեցի ոստիկանները դեռ չեն շտապում բացահայտ միջամտություն ցուցաբերել, իրադարձություններին հետևում են հեռվից:

Հիշեցնենք, որ Գյումրեցիները առավոտվանից շրջափակել էին Շիրակի մարզպետարանի շենքը եւ հարակից Գարեգին Նժդեհ փողոցը՝ կաթվածահար անելով երթևեկությունը: Այժմ քաղաքը բազմամարդ է, ավտոերթի մասնակիցները շրջում են փողոցներով, ավտոմեքենաների շարասյունը գնալով ստվարանում է: Երթի մասնակիցները Գյումրու թատերական հրապարակում հանրահավաք անցկացնելուց հետո միանալու են երևանյան պայքարին:

Մեկնաբանություն
X