Ոստիկանությունը բազմաթիվ շերտերով պատնեշներ է կազմել․ ֆոտոշարք և տեսանյութ՝ բարիկադների մյուս կողմից

>

Մոտ մեկ ժամ է՝ ոստիկանության մեծաթիվ զորքեր կուտակվել են Բաղրամյան պողոտայում, որտեղ բազմաթիվ շերտերով՝ մոտ տասը, պատնեշներ են կազմել կարմիր բերետավորները, հատուկ ջոկատայինները։ Նրանցից հետո ոստիկանական արգելապատնեշը եզրափակում են վահաններով ոստիկանները։

Իսկ Բաղրամյան պողոտայի մուտքին երկաթե արգելապատնեշներ են դրված։ Թերևս սա արվել է այն բանի համար, որպեսզի կանխվի Նիկոլ Փաշինյանի՝ ԱԺ-ն պաշարելու ծրագիրը։

Նշենք, որ տեղում է նաև Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը։

Տեսանյութը՝ սլայդում։

Մեկնաբանություն
X