Մեսիջ՝ Ռուսաստանին

ԱՄՆ-ի, Բրիտանիայի ու Ֆրանսիայի կողմից սիրիական օբյեկտների ռմբակոծությունը փաստացի մեսիջ էր Ռուսաստանին, Իրանին ու Թուրքիային, որ իրենք այդ տարածաշրջանը մտադիր չեն զիջել վերջիններիս, և որ սիրիական թնջուկի վերջնական լուծումը այնուամենայնիվ իրենցից է կախված լինելու:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յան Ստոլտենբերգի ելույթը հենց դա էր նշանակում, երբ նա իր խոսքում հասկացնել տվեց, որ սիրիական կարգավորման Աստանայի ու Սոչու բանակցային գործընթացները երկրորդական են, և որ գլխավորը միևնույնն է՝ պիտի լինի ժնևյան բանակցային պրոցեսը:

Թուրքիան ողջունելով ԱՄՆ-ի ու դաշնակիցների հարվածները սիրիական օբյեկտներին` ցույց տվեց, որ սկզբունքորեն չի ընդդիմանում դեպքերի նմանօրինակ զարգացմանը, այդպիսով իրեն հետագայում մանևրելու հնարավորություն ապահովելու համար, իսկ ահա Ռուսաստանն ու Իրանը պատային իրավիճակում են հայտնվում, ու ստիպված են լինելու կա՛մ զիջումների գնալ, կա՛մ էլ ոչ հեռավոր ապագայում ընդունել իրենց պարտությունը սիրիական ճակատում, քանզի իրենք չունեն այն ռեսուրսները, որպեսզի կարողանան երկարատև ու լրջագույն առճակատման մեջ մտնել համաշխարհային գերտերությունների հետ:

Թորոս Ալեքսանյան

Մեկնաբանություն
X