Բաղրամյան պողոտայում ուժեղացված հսկողություն է․ րոպեներ անց կմեկնարկի ՀՀԿ-ի նիստը

>

Մենք տեղեկացրել էինք, որ Ազգային ժողովում այսօր՝ ժամը 13.00-ին, նշանակված է Հանրապետական խմբակցության նիստ, որից հետո պաշտոնապես ԱԺ-ն կներկայացնի վարչապետի թեկնածությունը։

Այս պահին Բաղրամյան պողոտայի ամբողջ երկայնքով ոստիկանական կուտակումներ են, ըստ էության նրանք պողոտայում պետք է հսկեն ԱԺ նիստի խաղաղ ընթացքը։

Հիշեցնենք, որ ապրիլի 13-ին ՀՀԿ խորհրդի նիստը տեղի ունեցավ ոչ թե Երևանում, այլ Ծաղկաձորում։ Նիստի ընթացքում ՀՀԿ-ն որոշում ընդունեց վարչապետի թեկնածու առաջադրել Սերժ Սարգսյանին։

Մեկնաբանություն
X