Շպռոտը «միանում» է պայքարին․ Մարդիկ «դավադիտ» են եղել

Այս օրերին Երևանի Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքներ են անցկացվում, որոնց միանում են ոչ միայն քաղաքական գործիչները, այլև տարբեր բնագավառի ներկայացուցիչներ, այդ թվում՝ մշակույթ, շոու բիզնես։ Շատերն էլ սոցցանցերի իրենց էջում են գրառումներ անում, պայքարին միանալու կոչով հանդես գալիս։

Ամերիկաբնակ երգչուհի Շպռոտը ինստագրամյան իր էջում գրել է․

«Իմ ողջ ընտանիքը Հայաստանում է ապրում և վատ չեն ապրում՝ միջին․․․բայց գիտեմ, որ շատերը իմ երկրում հազիվ ծերը ծերին են հասցնում, հոգնել են, դավադիտ են եղել․․․թող մեզ լավ նայեն, վերևից թող չնայեն կամ թող գնան, մենք մեզ կնայենք։ Աստված պահապան Հայաստանին»։ Կից լուսանկարում երգչուհին գրել է․ «Երանի ես էլ ձեզ հետ լինեի»։

Մեկնաբանություն
X