ԵՊԲՀ-ի դասախոսներն ու ուսանողները բացահայտում են իրենց նկարչական շնորհքը

Մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ Երեւանի պետական բժշկական համալսարանի դասախոսները, բժիշկները եւ ուսանողները, ինչպես նաեւ «Հերացի»" դպրոցի ութ աշակերտուհի Նկարիչների միության հետ մեկտեղ ցուցահանդես են կազմակերպել ԵՊԲՀ-ում։

Ցուցահանդեսը ոգեւորել է հատկապես ուսանողներին, որոնք իրենց նկարներն են ներկայացրել եւ ցույց տվել իրենց նկարչական տաղանդը։ «Մարդիկ կան այստեղ, որ երկրորդ անգամ են ցուցադրվում, մարդիկ կան, որ երրորդ անգամ»,- ասում է ցուցահանդեսի կազմակերպիչ Գագիկ Շավերդյանը։ Նա կարծում է, որ նման ցուցահանդեսներ կազմակերպելու համար պետք չեն մեծ գումարներ, բայց մարդկանց բացահայտելու, նրանց շնորքը ներկայացնելու հնարավորություն է տրվում այդ ձեւով։

Ցուցահանդեսում ներկայացված էին յուղաներկ, ջրաներկ, գրաֆիկական աշխատանքներ։ Մասնագիտությամբ գինեկելոգ-բժիշկն, օրինակ, իր նկարում պատկերել էր, թե ինչպես են լույսի մեջ ծնվում երեխաները։ Իսկ աբորտ արված երեխաներին էլ նա պատկերել էր ստվերում։

Մեկնաբանություն
X