Նազենիի հույզերը տեղի են տվել

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը երեկ օգտատերերի ուշադրության կենտրոնում էր։ Նա ֆեյսբուքյան էջում գրել էր, որ իրեն հայհոյել էին, հետո եկել, ներողություն խնդրել։

Դրանից հետո Նազենին վերադարձել է իր «զգացմունքային գրառումներին»։ Ֆեյսբուքի իր էջում դերասանուհին գրել է․

«Երևան․թռչող երազանքների քաղաք, միայն թե նրանցից մի քանիսը երբեմն թռչում են ոչ թե դեպ վեր, այլ՝ վար... մեր սիրո և ուժի պակասից։ Սիրո պակասը բերում է մեզ քայքայման, անջատման ու անտարբերության։ Անտարբեր մարդը Երազանք չի ունենա, չի ձգտի, ու հաստատ չի թռչի։

Երևանը՝ թռչող երազանքների քաղաքը, ասես մոլորվել է․․․ ուղղությունն է կորցրել, իսկ մենք ավելի ենք խճճում ու խճճվում նրա մոլորություններում։ Թռչող երազանքները պիտի հաղթահարեն շատ պատնեշներ. անցնեն բարձրահարկ խճողումներով, էլեկտրական լարերով ու թունավոր, չարացած գազաշերտ օդերով, որպեսզի մի կերպ հասնեն մեր Կնճռոտ Հորիզոնին։ Լարախաղացի պես սովորում եմ նայել ուղիղ, որ երազանքներիս պես ներքև չընկնեմ, նայում եմ ուղիղ, որ լարերից ու շենքերից այն կողմ՝ գոնե հայացքով ուղեկցեմ հատուկենտ մնացած թռչող Երազանքներս... մինչև Հորիզոն։ Երևանը․․․ցավեցնելու աստիճան մերը և վախեցնելու չափ օտար․․․ Թռչող, ու երբեմն ընկնող երազանքների մոլորված Գեղեցկուհին...»։

Մեկնաբանություն
X