Նազենի Հովհաննիսյանին վիրավորած տղամարդը ներողություն է խնդրել նրանից

Հայտնի հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանին հայհոյած տղամարդն անձամբ գնացել և ներողություն է խնդրել նրանից: Այս մասին Նազենի Հովհաննիսյան «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել:

«Նախ, խորին շնորհակալությունս բոլորին՝ անտարբեր չլինելու և օգնություն առաջարկելու համար։ «Արմենիա» հեռուստաընկերության մեր աշխատակիցներին ու անվտանգությանը՝ առանձնահատուկ շնորհակալություն։ Արդարության համար պիտի նշեմ, որ հայհոյող տղան եկավ հեռուստաընկերություն, ներողություն խնդրեց՝ պատճառաբանելով,որ շատ խմած է եղել ու չի գիտակցել արարքը։ Ուրախ եմ, որ արիություն է ունեցել սխալն ու գռեհիկ արարքը հրապարակավ ընդունելու և ներողություն խնդրելու։ Վստահ եմ, որ այս եղելության հրապարակայնացումը գոնե մի քիչ կփոխի մեր հասարակության մեջ արմատացած վատ սովորություններն ու ավելի քաղաքակիրթ դաշտ կբերի բոլորիս»,- գրել է դերասանուհին:

Հիշեցնենք՝ Սոցցանցերում ակտիվ տարածում էր գտել հայտնի հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանի գրառումն այն մասին, որ նրա հետևից մի խումբ երիտասարդներ հայհոյանք էին հնչեցրել՝ վիրավորելով ու սպառնալից տոնով խոսելով նրա հետ: Նազենի Հովհաննիսյանը նաև հրապարակել է այդ երիտասարդների ավտոմեքենայի լուսանկարն ու փոքր տեսանյութ՝ ինչպես նրանք «Էրեբունի» բժշկական կենտրոնի բակում հավաքված ավտոմեքենայի բեռնախցիկի մոտ կենացներ են հնչեցնում ու ինչ-որ բան խմում:

Մեկնաբանություն
X